Դանիել Վարուժան "Հունձք կժողվեմ"

Հունձք կժողվեմ

Հունձք կժողվեմ մանգաղով,
-Լուսնակը յարս է –
Ակոս ակոս ման գալով:
-Սիրածս հարս է:-

Գլխեբաց եմ ու բոբիկ,
-Անո՛ւշ են հովեր-
Արտերուն մեջ թափառիկ:
-Մազե՛րն են ծովեր:-

Ցորեն, կակաչ, կարոտով,
-Կաքավը կուլա-
Կապեցի մե´կ նարոտով:
-Ձեռքերն են հինա:-

Հասկերուն մեջ, վերևեն
-Ասուպը անցավ-
Աստղեր մյուռոն կծորեն:
-Դեմքս լուսացավ:-

Քանի խուրձեր շաղերով,
-Վարդենին թաց է-
Ես կապեցի խաղերով:
-Ծոցիկը բաց է:-

Արտս խոզանով մնաց
-Կերթա՛ լուսնակը-
Դեզերով լեռ եմ շինած:
-Սի՛րտս է կրակը:-

Մանգաղս քարին եկավ.
Յարս յա՛ր ունի-
Քարեն լորիկը թռավ:
-Լե՛րդս կարյունի:-


Դանիել Վարուժան



Հապա փորձեք այս բանաստեղծությունը այս հոլովակի երգի մեղեդու տակ երգել... Շատ սիրուն է հնչում..
ախխ, ինչ սիրուն էէէ...

Արտս խոզանով մնաց
-Կերթա~ լուսնակը-
Դեզերով լեռ եմ շինա

աա, չէ, որ կրկնեմ, ամբողջն եմ կրկնելու ՃՃՃՃՃՃ
Ես արդեն կես ժամ է, երգում եմ!
Սեփական երաժշտության տակ..
այսքան երգեցիկ բանաստեղծության չէի հանդիպել, մեկ էլ երևի "սիրեցի յարս տարան"-ը..
:))Ինչ սիրունա ստացվում:))
Հեսա երեխեքին զարթնացնեմ)
չէ..))) Մի անգամ իրանք քնած էին, երգում էի..մեկ էլ լսեմ..ծափահարում են:))
մանգաղս քարին եկավ...:)
բայց իիինչ սիուն է ասուււււմ:)))
Հանդիսավոր հայտարարում եմ Սասուն համույթի շաբաթ:Ճ
Շատ զիլ էր
Re: Միացման առթիվ:Ճ
Շնորհակալություն..
այս երգերից միայն Գորանին էի լսել մի քանի օր առաջ..
Ամենասիրածս բանաստեղծությունն է Վարուժանից...:)

Տաղաչափությունը լրիվ բռնում է։ ։Ճ